Կարևոր իրադարձություններ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

25 Նոյեմբեր, 2017 13:13
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը, ամփոփելով նոյեմբերի 22-ի կլոր սեղան-քննարկման արդյունքները, արձանագրում է, որ՝

1 ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել շարունակական քննարկումների պայմանավորվածություն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի մտահոգիչ դրույթներին համարժեք լուծում տալու հարցի շուրջ,

2 Հիմք ընդունելով շուրջ 350 գիտաշխատողների ու դասախոսների ստորագրած բաց նամակը, ինչպես նաև՝ բազմաթիվ ուսանողներից ստացված կարծիք-դիտարկումները՝ ներկայացվել է 2 առաջարկ, որոնք պետք է դառնան հետագա հանդիպումների օրակարգի առանցքը։

Կարևորելով հասարակական լայն քննարկումների անհրաժեշտությունը՝ խնդրով մտահոգ բոլոր անձանց կոչ ենք անում ծանոթանալ այդ առաջարկներին ( goo.gl/vVVVhN) և դիտարկումներն ու նկատառումները ներկայացնել այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակի միջոցով  (goo.gl/mxmHe4

 

 

Լրահոս

Դիտել ավելին