Կարևոր իրադարձություններ

Ամերիկան պատրաստվում է Գոհաբանության օրվան՝ Thanksgiving-ին

23 Նոյեմբեր, 2017 23:40
Ամերիկան պատրաստվում է Գոհաբանության օրվան՝ Thanksgiving-ին

Գոհաբանության տոնը, կամ՝ Thanksgiving- ը, ամերիկացիների ամենասիրելի տոներից մեկն է, որը ավանդաբար նշում են ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների հետ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նոյեմբերի 23-ի նախօրեին, ավելի քան 50 միլիոն ամերիկացիներ ճամփորդում են իրենց ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների հետ նշելու Գոհաբանության, կամ ինչպես ամերիկացիներն են ասում՝ Thanksgiving-ի օրը:

«Այս տարի մենք տոնելու ենք Գոհաբանության օրը մեր ընտանիքի հետ: Նրանք ժամանելու են Մորգանթաունից, Արևմտյան Վիրջինիաից: Իսկ կինս ժամանելու է Իսլանդիաից չորեքշաբթի երեկոյան: Մենք չորեքշաբթի երեկոյան մինչև ուշ գիշեր և հինգշաբթի առավոտյան ամբողջ օրը խոհանոցում ենք անցկացնելու՝ ավանդական կերակրատեսակների պատրաստման համար: Մենք ընդհանուր թվով 16 հոգի ենք լինելու՝ 12 երեխա և 4 մեծահասակներ: Այնպես որ, բավականին ուրախ է անցնելու», պատմում է Թրոյ Բեյքերը:

Գոհաբանության օրը Ամերիկայի պետական տոներից է, որը նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսվա չորրորդ հինգշաբթի օրը: Նոյեմբերի 23-ի նախօրեին մթերային խանութներում եռուզեռ է, մարդիկ շտապում են գնումներ կատարել:

«Արդեն գրեթե ամեն ինչ գնել եմ՝ բոլոր մթերքներն ու հնդկահավը, բայց դեռ որոշ մթերքներ պետք է գնեմ խմորեղենի համար, ինչպես նաև՝ կարտոֆիլ, կարտոֆիլով պյուրեի համար: Այո, ես սվորաբար Գոհաբանության օրվա նախօրեին չեմ սիրում գնումներ կատարել, քանի որ սթրեսը շատ էխանութները լեփլեցուն են մարդկանցով»,- ասում է Ալիսոն Լալլին:

 

Լրահոս

Դիտել ավելին