Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն կարող է լուրջ ձեռնոց նետել Իսրայելին, որն ամենառազմականացված պետությունների մեջ առաջինն է. «ժողովուրդ»

18 Նոյեմբեր, 2017 09:33
ՀՀ-ն կարող է լուրջ ձեռնոց նետել Իսրայելին, որն ամենառազմականացված պետությունների մեջ առաջինն է. «ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն վեց տարի է` Հայաստանը «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցում Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Ու հիմա տեսակետ կա, որ նախորդ տարվանից շրջանառության մեջ դրված «Ազգ-բանակ» ծրագրի, դրան հետևած քայլերի արդյունքում ՀՀ-ն կարող է լուրջ ձեռնոց նետել Իսրայելին, որն ամենառազմականացված պետությունների մեջ առաջինն է:

Մյուս կողմից նկատենք` «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017»-ի համաձայն՝ ռազմականացման բարձր մակարդակը մի կողմից էլ սահմանափակում է տնտեսության զարգացումը` սպառելով սուղ տնտեսական ռեսուրսները: Ասել է, թե Արցախի խնդիրը, որի պատճառով ՀՀ-ն ստիպված է խորացնել ռազմականացվածության մակարդակը, խոչընդոտում է երկրի զարգացմանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին