Կարևոր իրադարձություններ

«Ուսանողներ բոլոր ԲՈՒՀ-երի, մենակ մի թողեք Ձեր հացադուլավոր ընկերներին, »

14 Նոյեմբեր, 2017 12:33
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ուսանողներ բոլոր ԲՈՒՀ-երի, մենակ մի թողեք Ձեր հացադուլավոր ընկերներին, »

Ուսանողներ բոլոր ԲՈՒՀ-երի, մենակ մի թողեք Ձեր հացադուլավոր ընկերներին, դասադուլավորներին, իրենք՝ հատկապես հացադուլավորները, իրենց խնդիրների համար չեն պայքարում:

Երկու բան ունեք բաց թողնելու՝ դասերը և ուսանողների պայքարին միանալը:

Բաց թողած դասերը կարող եք լրացնել, սովորել, բայց այս օրերին ուսանողների պայքարին չմասնակցելը ոչ մի դեպքում չեք լրացնելու, չեք վերականգնելու Ձեր մարդկային անտարբերության ծանր հոգեբանական հետևանքները:

Մարդկային արժանապատվության նվաստացման դեմ ուղղված Ձեր ընկերների պայքարին չմիանալը չի փոխհատուցվելու ոչ մի կերպ:

Լռելու, անտարբեր մնալու Ամոթը մնալու է Ձեր ներսում, որն ուղեկցելու է Ձեզ՝ ողջ կյանքի ընթացքում:

Եղեք արժանապատիվ և կանգնեք մարդկային արժանապատվության պահպանման դիրքերում:

Անտարբերությունն ամենամեծ չարիքն է:

 

Լրահոս

Դիտել ավելին