Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ղուկասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 23 ՕՕ 774 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 23-ամյա Դավիթ Բեկջանյանի վարած Վազ 2121 մակնիշի 05 SU 045 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակրին, ինչի հետևանքով լուսակրի ցուցանակներն ընկել են այդ պահին հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած Լոռու մարզի բնակիչներ, 37-ամյա Հերմինե Անախասյանի և 17-ամյա Մերի Թամարյանի վրա՝ վնասվածքներ պատճառելով գլխի և մարմնի տարբերի մասերին:
Վերջիններս տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մ. Թամարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավելին՝ այստեղ