Կարևոր իրադարձություններ

Ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից. Գրիգոր Մինասյան

31 Հոկտեմբեր, 2017 13:22
Ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից. Գրիգոր Մինասյան

Երևան քաղաքի ավագանու այսօրվա` հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «էքստերիեր» գրուպ, ինչպես նաև «Անուժ» ՍՊԸ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու հարցը:

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի»  խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանն իրենց ելույթներում նշեցին, որ վերոնշյալ կազմակերպություններին ծառայողական ավտոկանյանատեղ կազմակերպելու իրավունք տալը ոտնահարում է շարքային քաղաքացիների իրավունքները և չի բխում բուն Երևանցու շահերից:

Դրան ի պատասխան ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Մինասյանն ասաց, որ ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպումը չի խոչընդոտում բնակիչներին և չի ոտնահարում նրանց իրավունքները: Նրա խոսքով` իրենց ընդիմադիր գործընկերները անտեղյակ են ավագանու համապատասխան որոշումից և նրանց հորդորեց ուշադիր լինել, կրկնելով, որ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպումը բխում է երևանցիների շահերից:

 

Լրահոս

Դիտել ավելին