Կարևոր իրադարձություններ

Ամիսներով ջուր չունենք. Էջմիածնի բնակիչները պատրաստվում են փակել ճանապարհը

08 Օգոստոս, 2017 11:18
Ամիսներով ջուր չունենք. Էջմիածնի բնակիչները պատրաստվում են փակել ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Էջմիածին քաղաքի և Զվարթնոցի բնակիչները պատրաստվում են փակել ավտոճանապարհը՝ ջրի խնդրին լուծում տալու համար:
Զվարթնոցի բնակչուհի տիկին Արփիկը Shabat.am-ին պատմեց, որ իրենք ամիսներով ջուր չունեն. «Ջուրը տալուց էլ այնքան քիչ է գալիս, որ ջրի մատոռը վառվել է՝ անընդհատ անջատել միացնելով: 50 բնակիչ ունեցող շենքում ոչ ոք ջուր չունի, այս խնդիրն առհասարակ չի լուծվում:
Ճանապարհը փակելով ակնկալում ենք խնդրին լուծում տալ, քանի որ այսպես ապրելն այլևս անհնար է»,- ասում է տիկին Արփիկը, ով ևս պատրաստվում է միանալ այն բնակիչներին, ովքեր փորձում են ինչ որ կերպ լուծել այս խնդիրը:


Նշենք, որ Վեոլա ջուր ընկերությունը հուլիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Էջմիածին քաղաքում անբավարար ջրամատակարարման խնդիրը կլուծվի: Հաղորդագրությունում մասնավորապես գրված է.
«Այժմ ընկերության մասնագետների 4 խումբ զբաղված է վթարի շուտափույթ վերացմամբ, ամեն ինչ արվում է մինչև կեսգիշեր իրավիճակը շտկելու համար, իսկ ջրամատակարարման բնականոն ընթացքի վերականգնումը նախատեսվում է
վաղ առավոտյան: Ջրատար համակարգի կարգավորման աշխատանքների ավարտից հետո, ընկերության տեխնիկական խմբերը կտեղափոխվեն արդեն Էջմիածին, ջրամատակարարման ներքաղաքային ցանցում առկա խնդիրների հայտնաբերման ու լուծման նպատակով»:


Ուշագրավ է, որ այս հաղորդագրությունը հրապարակվել է դեռևս շաբաթներ անց, սակայն պետք է փաստենք, որ Վեոլա Ջուր ընկերությունը չի կարողանում լուծել Էջմիածին քաղաքի ջրամատակարարումը:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Վեոլա Ջուր ընկերության մամլո քարտուղար Մուրադ Սարգսյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին