Սևանա լճի մակարդակը, թեև սեպտեմբերի 15-ի նիշի համեմատ նվազել է 4 սանտիմետրով, սակայն նախորդ տարվա հոկտեմբերի 13-ի համեմատությամբ բարձր է 7 սանտիմետրով:
«Արմենպրես»-ին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից հայտնել են, որ այս տարվա հոկտեմբերի 13-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա:
Լճի ջրային պաշարների վրա դրական ազդեցություն են թողել հոկտեմբերի առատ տեղումները, որոնց քանակությունն անցած 12 օրերին կազմել է 18 միլիմետր: