Apple ընկերության նախկին ստեղծագործական տնօրեն Հյու Դյուբերլին հայտնել է ընկերությունում «Սթիվ Ջոբսի դարաշրջանի» ավարտի մասին: Նրա խոսքով՝ սմարթֆոնների շուկայում կորպորացիան Samsung-ին պարտվելու ռիսկ ունի: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
«Բանն այն չէ, որ Samsung-ն ավելի լավն է դարձել, այլ այն, որ Apple-ը ամբողջությամբ փոխվել է», - պնդել է Դյուբերլին, որն աշխատել է նաև Samsung-ում:
Նա ասել է, որ Apple-ը պետք է որևէ անսովոր և նոր բան ներկայացնի Galaxy S8-ին գերազանցելու համար:
Նշվում է, որ նոր iPhone-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսի ժամանակ: