Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարն ուզում է, որ Հայաստանի հիմնը փոխվի. «ՀԺ»

13 Հունիս, 2017 09:48
Մշակույթի նախարարն ուզում է, որ Հայաստանի հիմնը փոխվի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին:  

«Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա եւ հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:

Ինքը կողմ կլինի՞ հիմնի այդ տարբերակին: «Ամեն բան պետք է արվի համընդհանուր քննարկման եւ մրցույթի արդյունքում»,- արձագանքեց Երեւանի քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու եկած Արմեն Ամիրյանը:

Ինչ վերաբերում է օրակարգում Հայաստանի օրհներգի փոփոխության հարց լինելուն, մշակույթի նախարարը պատասխանեց. «Ես կուզեի, որ լիներ»:

Հայաստանի ազգային օրհներգ «Մեր հայրենիք»-ը «Քեզ համար, Հայաստան»-ով (ֆր. Pour toi Arménie) փոխարինելու հավանականության մասին խոսել է Շառլ Ազնավուրը:

«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում եւ, հնարավոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, եւ ոչ միայն նա»,- ասել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին հյուրընկալված շանսոնյեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին