Անցել է ութ օր` Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձի նկատմամբ մարմնական վնասվածքների հանգեցրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների և ապօրինությունների դեպքից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ոստիկանությունը մինչ հիմա փնտրում են վնասվածք ստացած գեթ մի ոստիկան կամ ՀՀԿ շտաբի անդամ, ու դեռ չեն գտել...Օդի պես Զառայի ու նրա աղջկա գործողություններից տուժված է պետք իշխանությանը` մրցույթ հայտարարեք, դրամական բարձր պարգև խոստացեք, հո այդպես շվարած չեք մնալու??
Հա, ի դեպ, իսկ ՀՀԿ շտաբում ընտրակաշառքի բաժանման, ընտրողներին բերման ենթարկելու վերաբերյալ փաստաթղթերի հայտնաբերման ուղղությամբ հեչ բան-ման արեցիք, թե ոչ??:
Թե մի կերպ հետքերը վերացրեցիք???