Կարևոր իրադարձություններ

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները բողոքում են. նրանք արդեն հինգ ամիս է, ինչ չեն ստացել իրենց անհրաժեշտ պրոթեզներն ու օրթեզները. «Ժողովուրդ»

20 Մայիս, 2017 08:03
Հաշմանդամություն ունեցող քաղաքացիները բողոքում են. նրանք արդեն հինգ ամիս է, ինչ չեն ստացել իրենց անհրաժեշտ պրոթեզներն ու օրթեզները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դժգոհություններ ստանալ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից: Խնդիրն այն է, որ նրանք արդեն հինգ ամիս է, ինչ չեն ստացել իրենց անհրաժեշտ պրոթեզներն ու օրթեզները: Ավելին՝ շատերը հեռավոր մարզերից գալիս, հասնում են Երեւան, բայց մի ստորագրության կամ թղթի պատճառով իրենց հետ են ուղարկում: Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը, չնայած բարձրաձայնված խնդիրներին ու բողոքներին, շարունակում է ջայլամի քաղաքականություն վարել:
 
Եւ այսքանից հետո Ասատրյանին վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է կրկին նշանակել նախարար՝ այդպես, փաստորեն, ինքն էլ պատասխանատվություն կիսելով նրա վարած ապաշնորհ քաղաքականության եւ ընդհանրապես, նրա ձախողումների ու նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկների կոռուպցիոն սկանդալների համար:
 
Մանրամաները` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին