Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Շենգավիթի հարկային տեսչության դիմաց. մայր ու որդի տեղափոխվել են բժշկական կենտրոն. (լուսանկարներ)

13 Հոկտեմբեր, 2015 09:46
Վրաերթ Շենգավիթի հարկային տեսչության դիմաց. մայր ու որդի տեղափոխվել են բժշկական կենտրոն. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Մանթաշյան փողոցում՝ Շենգավիթի հարկային տեսչության դիմաց, Երևանի բնակիչ, 26-ամյա Անի Վարդանյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FN 875 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ, 31-ամյա Վարսենիկ Հովհաննիսյանին և նրա որդուն՝12-ամյա Գոռ Երանոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներ Վ. Հովհաննիսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գ. Երանոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում Mercedes-ի գտնվելու դիրքից հանդիպակաց գոտում հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 26-ամյա Արմեն Թադևոսյանի կողմից վարած Ford Transit մակնիշի 34 NQ 340 համարանիշի ավտոմեքենան և, ըստ նախնական տեղեկությունների, հետիոտները Mercedes-ի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո շպրտվել են հանդիպակաց երթևեկելի գոտի և այդ պահին նշված հատվածով անցնող Ford-ի վարորդը արգելակել է ավտոմեքենան: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին