Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կանի «Երկիր ծիրանի»-ն. «Հայկական ժամանակ»

16 Մայիս, 2017 10:27
Ի՞նչ կանի «Երկիր ծիրանի»-ն. «Հայկական ժամանակ»

«Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Երկիր ծիրանի» կուսակցությունը դեռ չի շտապում մայիսի 14-ին կայացած ընտրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ: Կուսակցությունն այն նախատեսում է անել այսօր' մայիսի 16-ին: Այս մասին  «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ, ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:


«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությունն արդեն որոշե՞լ է, թե ովքեր են լինելու Երևանի ավագանու կազմում, Աղեկյանը կրկին պատասխանեց, որ դեռ ներկուսակցական քննարկում չի եղել, ոչ մի բան պարզ չէ:


Չի բացառվում, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրաժարվի իր մանդատներից:

«Հնարավոր է, որ մանդատները վերցնենք, հնարավոր է, որ չվերցնենք: Ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սոնա Աղեկյանը:


Աղեկյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ մանդատից հրաժարվի միայն քաղաքարդետի թեկնածու, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Աղեկյանը առաջարկեց բոլոր հարցերի պատասխանը ստանալ վաղը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին