Ցավոք, «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությունը ոչ միայն հիմնավորվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, այլև չի ցանկանում հանձնվել, սակայն մենք անպայման կոչնչացնենք նրանց: Այս մասին Мир-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ Միջին Ասիայում ռուսական ռազմաբազաների զինվորականները պատրաստ են հակազդել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:
«Գործողությունների պատրաստ են նաև ռուսական բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ընդգծել է նա: