Կարևոր իրադարձություններ

Պարոնայք դաշնակների ախորժակը մեծացել է. «Իրավունք»

12 Ապրիլ, 2017 09:05
Պարոնայք դաշնակների ախորժակը մեծացել է. «Իրավունք»

Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել: «Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ պարոնայք դաշնակները հասկանալով, որ գործադիրում չեն կարող ունենալ ավելի շատ պորտֆելներ, քան ունեն այսօր, որոշել են իշխող Հանրապետական կուսակցությունից հետագա համագործակցության համար կորզել գոնե դեսպանի եւ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոն:

Ավելին՝ հաշվի առնելով այն, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը հնարավոր է չլինի նոր խորհրդարանում, նրա պաշտոնին լուրջ հավակնություններ ունի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Իսկ դեսպան նշանակվելու հարցում դեռեւս քննարկվում են մի քանի թեկնածուների տարբերակներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին