Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որևէ մեկը չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում. «Հրապարակ»

07 Ապրիլ, 2017 07:35
ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որևէ մեկը չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որեւէ մեկը, բացի կանանց էսկադրոնից, հստակ չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում, առաջին եռյակը տրոհվելո՞ւ է, Վիգեն Սարգսյանը դառնալո՞ւ է ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Ինքը` Վ․ Սարգսյանը, նեղ միջավայրում ասել է` մնալու եմ ՊՆ-ում: «Չնայած՝ շեֆը ոնց որոշի»,- պնդում են ՀՀԿ-ականները: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում վաղուց ի վեր պատգամավորության 2 դիմում են գրում` մեկը թեկնածու դառնալու, մյուսը` «ինքնակամ» հրաժարվելու: Վերջինի տակ ամսաթիվ չի դրվում միայն եւ կիրառվում է ըստ անհրաժեշտության։

«Խնդիրն» առավել «սուր» է Սահակյանների ընտանիքի դեպքում. «մեկ ընտանիքից 2 ներկայացուցիչը «թյունինգված» պառլամենտի համար շատ չէ՞» հարցին ի պատասխան ՀՀԿ-ից ասացին. «Գալուստ Գրիգորիչի դեպքում երբեք շատ չէ՝ համուհոտով է լինում։ Մի մոռացեք` այդ «ընտանիքը» միշտ է բազմանդամ եղել ԱԺ-ում՝ հանձին աներձագ Աշոտ Աղաբաբյանի»: Այսինքն՝ Արման Սահակյանը չի՞ վերադառնա անշարժ գույքի վարչություն: «Ինչի՞ վերադառնա՝ մեկ տարի հետո այդ վարչությունը լուծարվելու է»» :

 

Մանրամասնրը` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին