Կարևոր իրադարձություններ

«Նորմալ է, որ 4%-ոց գնաճ ունենանք». ֆինանսների նախարար (տեսանյութ)

06 Ապրիլ, 2017 13:54
«Նորմալ է, որ 4%-ոց գնաճ ունենանք». ֆինանսների նախարար (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին հայտարարությանը:

«Արտակարգ ռեժիմը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե օրական 8 ժամ, այլ 10-12 ժամ՝ ներառյալ նաև շաբաթ օրերը»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ շատ ավելի բարձ նշաձող են վերցրել և իրենց առջև դրված խնդիրների ուղղությամբ պետք է շատ աշխատեն:

Անդրադառնալով պարենային շուկայում նկատվող գնաճին, Արամյանն ասաց. «Գնաճը պետք է ետ գա իր բնականոն մակարդակին: Այսօրվա դրությամբ մենք ունենք դեֆիլյացիա: Նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4%-ոց գնաճ, դա նաև նպաստելու է տնտեսական աճին: Եթե կա գնանկում, դա նաև որոշակիորեն տուգանում է տնտեսական աճը, քանի որ տնտեսվարողների մոտ հակախթան է հանդիսանում, որպեսզի նրանք նոր ներդրումներ անեն կամ ընդլայնեն իրենց արտադրությունը: Սա տնտեսագիտական կատեգորիա է և շատ նորմալ է, որ մենք միջնաժամկետում ետ գանք 4%-ոց թիրախին»:

Նախարարի վստահեցմամբ՝ գնաճն արհեստական չէ, դրա վրա ազդել են տարբեր ցուցանիշներ՝ և՛ արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունները, և՛ մեր ներքին շուկայում առկա վիճակը:

«Կենտրոնական բանկը պետք է իր ջանքերն ուղղի, որ գնաճը ետ բերի 4%-ոց թիրախային միջավայր, ինչը և անում է»,- հավելեց Արամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին