Կարևոր իրադարձություններ

4 արդյունավետ միջոց՝ կոկորդի ցավը մեղմացնելու համար

23 Մարտ, 2017 22:10
4 արդյունավետ միջոց՝ կոկորդի ցավը մեղմացնելու համար

Կոկորդի ցավը հաճախ լինում է մրսածության ու գրիպի նախանշան, սակայն կարող է նաև առաջանալ որոշ այլ վիրուսային կամ բակտերիալ վարակների արդյունքում: Երբեմն այն պարզապես պայամանվորված է լինում ցուրտ եղանակին խոնավության պակասի հետևանքով առաջացած թույլ բորբոքումով 

Այնուամենայնիվ, անկախ առաջացման պատճառից, կոկորդի ցավի դեպքում հարկավոր է միջոցներ ձեռնարկել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոկորդի ցավից ազատվելու լավագույն եղանակները:

Ցինկ պարունակող սառնաշաքար. նման սառնաշաքարներն օգնում են այն դեպքում, երբ ցավը պայմանավորված է մրսածությամբ: Սակայն այս սառնաշաքարները պետք է ոչ թե կուլ տալ, այլ թողնել, որ դանդաղ հալվեն: Ցինկն օգնում է մեղմացնել ցավը և մրսածության այլ ախտանշանները:

Երիցուկով թեյ. երիցուկի գոլ թեյը հանգստացնում է բորբոքված լորձաթաղանթը: Հարկավոր է մեկ թեյի գդալ չոր երիցուկը թրմել մեկ բաժակ ջրում, քամել և գոլ թուրմով ողողումներ անել:

Փաթաթել կոկորդը. երիցուկով տաք կոմպրեսներն օգնում են ազատվել տհաճ զգացողություններից: Կոմպրեսը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ չոր երիցուկի ծաղիկներն ավելացնել 1 կամ 2 բաժակ եռացող ջրին, 5 րոպե թրմել և քամել: Ստացված թուրմի մեջ թրջել մաքուր անձեռոցիկը կամ սրբիչը, քամել և դնել հիվանդ կոկորդին: Թրջոցը հարկավոր է պահել, մինչև անձեռոցիկը սառի: Անհրաժեշտության դեպքում կրկնել պրոցեդուրան ավելի տաք հեղուկով:

Ծովի օդ. հնարավորության դեպքում հարկավոր է մեկնել խոնավ կլիմայական պայմաններով որևէ տեղ, սակայն հնարավորությունների բացակայության դեպքում նույն պայմանները կարելի է ստեղծել նաև տանը՝ դեղատներից քթի համար նախատեսված ֆիզլուծույթով աերոզոլներ գնելով: Երբ մարդը շնչում է այդ օդը, աղի կաթիլները խոնավեցնում են քիթը և հոսում կոկորդով ներքև՝ ապահովելով անհրաժեշտ խոնավությունը: Ընդ որում՝ ի տարբերություն դեկոնգեստանտ պարունակող աերոզոլների՝ աղաջուր պարունակողները չեն առաջացնում կախվածություն:

 

Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua

 

Լրահոս

Դիտել ավելին