Կարևոր իրադարձություններ

Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է դեպի Հայաստան զինամթերք տեղափոխելու տեղեկատվությանը

23 Մարտ, 2017 12:34
Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է դեպի Հայաստան զինամթերք տեղափոխելու տեղեկատվությանը

Վրաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է երկրի տարածքով Հայաստան զինամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությանը: Այս մասին հայտնում է aliq.ge կայքը:

 Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

 «Տեղեկատվությունը,  իբրև թե Վրաստանից ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Սա ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության տեխնիկա է: ՊՆ-ը թույլատրում է ռազմամթերքի տեղափոխում, բայց այս դեպքում նման թույլտվություն չի եղել»:

Հիշեցնենք, որ 2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝  «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին