Կարևոր իրադարձություններ

«Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից». Արմեն Ամիրյանը՝ Ջրառատի միջադեպի մասին (տեսանյութ)

16 Մարտ, 2017 13:43
«Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից». Արմեն Ամիրյանը՝ Ջրառատի միջադեպի մասին (տեսանյութ)

ՀՀԿ ցուցակում հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպին: «Այն բախումները, միջադեպերը, որ եղել են, այո, դատապարտում եմ և կարծում եմ, որ օրենքի առջև պետք է պատասխան տան նման մարդիկ»,- ասաց Ամիրյանը:

Դիտարկմանը, թե բախումները տեղի են ունենում ՀՀԿ-ականների մասնակցությամբ, Ամիրյանն արձագանքեց. «Ոչ միայն»:

«Ցանկացած կուսակցություն հասարկության հայելին է և ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից»,- նշեց նախարարը:

Ամիրյանն առաջիկա ընտրություններում բարձր գնահատեց ՀՀԿ-ի շանսերը, քանի որ, նրա խոսքով, կուսակցության ծրագերն իրատեսական են:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին