Կարևոր իրադարձություններ

Պատրաստում ենք շատ ախորժելի ռուլետ հավի կրծքամսով

01 Մարտ, 2017 19:00
Պատրաստում ենք շատ ախորժելի ռուլետ հավի կրծքամսով

Անհրաժեշտ է

 
1. 1կգ գազար,
2. 1կգ կաղամբ,
3. 1կգ հավի կրծքամիս,
4. 8 հատ լավաշ,
5. 4 հատ ձու,
6. Սոխ, աղ, կարմիր և սև պղպեղ ըստ ցանկության
 
 
 
Պատրաստման եղանակ. 
 
Հավի կրծքամիսն եփել և կտրատել մանր կտորների, այնուհետև տապակել ձիթապտղի յուղի մեջ:
Կաղամբը, գազար, սոխը ևս մանր կտրարտել և առանձին-առանձին տապակել ձիթապտղի յուղի մեջ:
Այնուհետև փռել առաջին լավաշը քսել ձու և դրա վրա փռել երկրորդ լավաշը ու սկսել առանձին-առանձին լցնել տապակած զանգվածները՝ ավելացնելով մայոնեզ և կետչուպ ըստ ցանկության: Այնուհետև փռել առաջին լավաշը քսել ձու և դրա վրա փռել երկրորդ լավաշը ու սկսել առանձին-առանձին լցնել տապակած զանգվածները՝ ավելացնելով մայոնեզ և կետչուպ ըստ ցանկության:
Այնուհետև, փաթաթել, քսել ձվի դեղնուց և դնել ջեռոց 200 աստիճանի տակ եփել:
 
 
 
Բարի ախորժակ :) 
 
Նյութը պատրաստեց shabat.am- ը
 

Լրահոս

Դիտել ավելին