Կարևոր իրադարձություններ

«Պնդում եմ որ ՀՀ-ում կան և քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդումներ»

24 Փետրվար, 2017 12:18
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Պնդում եմ որ ՀՀ-ում կան և քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդումներ»

"Ես պաշտոնապես հերքում եմ եւ հայտարարում, որ որեւէ քաղաքական ճնշման, հետապնդման փորձ Հայաստանի Հանրապետությունում չկա մեր ընդդիմադիր գործընկերների եւ նրանց ընտանիքների հանդեպ: Գուցե իրենք ունեն այլ կարծիք, դա իրենց իրավունքն է, բայց ես նման փաստ չունեմ, չեմ տեսել եւ կարող եմ ցանկացածի հետ բանավիճել այդ հարցով" - ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով։

Ցանկացածներից մեկն էլ ես եմ, և պնդում եմ որ ՀՀ-ում կան և քաղբանտարկյալներ և քաղաքական հետապնդումներ․․

Հանրային հեռուստատեսությամբ առանց որևէ երրորդ անձի ներկայության, Ձեր ցանկացած օրը երեկոյան ժամը 20։00-ից 21։30 ՀՀ-ում քաղաքական հետապնդումների թեմայով խոսենք․․․

Ի գիտություն ԶԼՄ-երի

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին