Կարևոր իրադարձություններ

«Խորին հարգանքով եմ վերաբերվում նրա այդ քայլին». Արմեն Մարտիրոսյան

21 Փետրվար, 2017 12:29
«Խորին հարգանքով եմ վերաբերվում նրա այդ քայլին». Արմեն Մարտիրոսյան

Այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի՝ կուսակցությունից հեռանալուն: Մարտիրոսյանը նշեց, որ Փոստանջյանը հեռանալու համար դեռ չի դիմել կուսակցություն, միայն հայտարարել է այդ մասին: «Խորին հարգանքով եմ վերաբերում նրա այդ քայլին: Մեր կյանքի լավագույն տարիների մի ամբողջ տասնյակ միասնական պայքարի շրջանակներում ենք անցկացրել»,- ասաց Մարտիրոսյանը:

«Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ Փոստանջյանի՝ կուսակցությունը լքելը, սակայն, ծափողջույններով չէ, որ կարելի է ընդունել: Մարտիրոսյանը հավելեց, որ համաձայն չէ Փոստանջյան հայտարարությանը, թե կուսակցությունը հեռացել է իր սկզբունքներից. «Դա նույնիսկ տեխնիկապես հնարավոր չի, քանի որ այն մարդիկ, ովքեր հիմնադրել են «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, մնում են կուսակցության շարքերում»:

«Մենք միայն բարին կարող ենք մաղթել Զարուհի Փոստանջյանին»,- իր խոսքում նշեց Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական կյանքը փոփոխական է, և եթե Փոստանջյանը նպատակահարմար գտել հեռանալ կուսակցությունից, քննադատելու և գնահատելու կարիք չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին