Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի և նրա մտերիմների սպանության գործով կալանվորված մեղադրյալներ Գաստրիկը (Վահան Հակոբյան), Տլեն (Սարգիս Հախանումյան) և Ծգլը (Սարգիս Գրիգորյան) դեռևս ցուցմունք չեն տվել:
Այս մասին Shabat.am-ին փոխանցեցին նրանց փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:
Լուսինե Սահակյանից փորձեցինք ճշտել, թե ինչի հետ է կապված Գաստրիկի, Տլեի և Ծգլի լռությունը, ընդունո՞ւմ են իրենց մեղավորությունը, սակայն նա նշեց, որ այդ թեմայով հարցազրույց դեռ չի տալիս:
Խոսելով հետագա քայլերի մասին, Երվանդ Վարոսյանը նշեց, որ դրանք կախված կլինեն նախաքննության ընթացքից:
«Ներկա պահին կալանքի երկարացման որոշումները բողոքարկելու ենք ներպետական ատյաններում»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ևս երկու ամսով երկարաձգվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանությունների գործով երեք մեղադրյալների՝ Վահան Հակոբյանի (Գաստիկ) Սարգիս Հախանումյանի (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), կալանքի ժամկետը: Գաստիկը, Ծգլը և Տլեն մեղադրվում են սույն թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանության և ապօրինի զենք կրելու, պահելու մեջ: Կրակոցների հետևանքով մահացել էր Քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը և նրա երկու ընկերները: