Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ՝ փետրվարի 4-ի համար

04 Փետրվար, 2017 11:11
Աստղագուշակ՝ փետրվարի 4-ի համար

Խոյ

Խոյերի համար այսօր մեծ նշանակություն ունի ցանկալիի նյութական մարմնավորումը կամ մտահղացման արագ իրականացման համար միջոցների առկայությունը: Վատ չի լինի ձեզ մոտ գումար ունենալ հավելյալ ծախսերի համար: Օրը հարմար է գնումների, խոհարարական ստեղծագործության, տարբեր հմտությունների ցուցադրման համար: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ հակված կլինեն իրենց հրապուրող անձնանց ուշադրության որոշակի նշաններ ցուցաբերել:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում լսել սեփական տրամադրությունները և զգացողությունները, քանզի այսօր դրանք շատ դեպքում ճիշտ են: Օրը բարենպաստ է շփումների, ուղևորությունների, զբոսանքների, ընթերցանության, տեղեկատվական փոխանակման համար: Կարելի է հաջողությամբ համատեղել մի քանի գործ: Նոր պայմաններին հարմարվելուն կօգնի ինտուիցիան: Օրգանիզմը ինքը կհուշի սնման և քնի ռեժիմը:

Երկվորյակ

Երկվորյակների մտքերն այսօր ուղղված են շրջապատող տարածքին, նյութական աշխարհին: Օրը տրամադրում է շփվողականության, սակայն պակաս ուժեղ չէ հանգստի, կայունության պահանջը, հնարավոր է ծուլություն, չեզոքություն: Հանգստության և հարմարավետության համար կարող եք ժամանակավորապես համակերպվել այն բանի հետ, ինչը ձեզ սովորաբար գրգռում է, կամ աչք փակել այն բանի վրա, ինչը ձեզ մոտ կասկածներ է առաջացնում:

Խեցգետին

Խեցգետինները կարող են հույս ունենալ դեպքերի հաջող ընթացքի, ճիշտ նշանների և հուշումների ստացման: Օրը թույլ է տալիս պահպանել օգտակար շփումները, յուրօրինակ ելք գտնել իրավիճակից: Հնարավոր են հաճելի կամ զվարճալի համանկումներ, որոնք կհեշտացնեն առաջադրանքը: Անհրաժեշտ մարդկանց դուր գալու համար պարտադիր չէ գյուտարարության հրաշքներ ցուցադրել, լիովին բավական է հոգատարություն ցուցաբերել:

Առյուծ

Առյուծներն այսօր առանձնանում են նպատակասլացությամբ և գործնականությամբ: Կարող են քննարկում պահանջել ֆինանսական հարցերը: Եթե իրավիճակը պահանջում է որոշման կայացում, աստղերը խորհուրդ են տալիս խուսափել կտրականությունից և միանշանակությունից, հնարավորության դեպքում թողնել հավելյալ տարբերակ, պահեստային ճանապարհ: Գնումները և ցանկացած ծախսեր ավելի հաջող կլինեն, եթե ունեն ուղիղ նպատակային նշանակություն:

Կույս

Կույսերը կարող են այս օրն օգտագործել ուղևորությունների, հանդիպումների, տեղեկատվական որոնումների համար: Օրը թույլ է տալիս հասնել փոխզիջման, պահպանել հետաքրքրությունների հավասարակշռությունը, ճգնաժամի դեպքում ժամանակավոր լուծում գտնել: Իրավիճակն ամեն անգամ ձեզ կտանի անհրաժեշտ ուղղությամբ: Սովոր երթուղով ճանապարհորդությունը կապված կլինի նոր նրբությունների հետ:

Կշեռք

Կշեռքներին այսօր խորհուրդ չի տրվում կենտրոնանալ գլոբալ խնդիրների վրա: Չարժե արհամարհել տնտեսական մանրուքները, շարքային վճարումներն ու գնումները: Լավ կլինի փակել մանր պարտքերը: Տնեցիների հետ օգտակար կլինի քննարկել ընթացիկ կենցաղային ծրագրերը: Ռոմանտիկ միությունը կամ աշխատանքային գործընկերությունն արժե ամրապնդել ինչ-որ գործնական ժեստով, օրինակ՝ ֆինանսական համաձայնությամբ, միասին ընթրիքով:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս այսօր լինել ավելի զիջող՝ հատկապես կենցաղային մանրուքներում և ֆինանսական հարցերում: Փոխզիջման և խաղաղ գոյակցման պատրաստակամությունը թույլ կտա խուսափել մի շարք խնդիրներից: Արժե ավելի հաճախ լսել գործընկերոջ խնդրանքները, հաշվի նստել ուղեկիցների տրամադրության, մերձավոր շրջապատի ծրագրերի հետ: Դիվանագիտությունը կպարզեցնի անհրաժեշտ տվյալների ստացումը:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն ուշադրություն հատկացնել կյանքի գործնական կողմին: Օրակարգում կարող է հայտնվել մթերք գնելու, կերակուր պատրաստելու, տան բարեկարգման, ընտանի կենդանիների խնամքի հարցը: Գնումների ցուցակում արժե ներառել դեղորայքը: Եթե ձեր և մտերիմների միջև պահպանվում է անվստահություն և լարվածություն, գնումները, տնտեսական հոգսերը և համատեղ ճաշկերույթը կարող են լուծել այդ խնդիրը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օրը կօգնի նորից սկսել սթափ մտածել: Պահանջմունքները դժվար թե նվազեն, փոխարենը երազանքներն ավելի իրատեսական ուրվագծեր կստանան: Օրը խոստանում է հետաքրքիր շփում, հավելյալ մանրամասներ հուզող թեմաների վերաբերյալ: Կարելի է ողջ օրը զբաղվել նամակագրությամբ, գիրք ընթերցելով, ֆիլմ դիտելով: Ոգեշնչում կարող է այցելել նկարիչներին, երաժիշտներին, դիզայներներին: Վատ պահ չէ կոսմետիկ գործընթացների համար:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում այս օրը հատկացնել իրենց հետաքրքրությունների պաշտպանությանը, չափից դուրս համառորեն պաշտպանել իրենց ճաշակներն ու տարածքի նկատմամբ իրավունքները: Հանգամանքները տրամադրում են հանգիստ շփման, բարդ դեպքերում՝ բանակցությունների և փոխզիջման: Հնարավոր է ծուլություն, չեզոքություն, կոնկրետ թեմաների վրա կենտրոնացում: Հատուկ նշանակություն կարող են ստանալ նյութական, ընտանեկան նրբությունները:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում արհամարհել ինտուիցիայի հուշումները, ուշադրությունն ավելի լավ է ուղղել նյութական աշխարհին: Այսօր նշանակություն ունեն բացահայտ նշանները, համառորեն կրկնվող համանկումները, գաղափարների և ենթադրությունների տեսանելի հաստատումները: Հարմար օր է նպատակային ուղևորությունների, օգտակար գնումների, մերձավոր շրջապատի, ազգականների, հին ընկերների հետ շփման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին