Կարևոր իրադարձություններ

Հովիկ Աբրահամյանի ձեռնարկություններում ստուգումներ կսկսվեն. Վարչապետը գիտի շահույթների տեղը. «Ժամանակ»

02 Փետրվար, 2017 09:21
Հովիկ Աբրահամյանի ձեռնարկություններում ստուգումներ կսկսվեն. Վարչապետը գիտի շահույթների տեղը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույն ճակատագիրն է սպառնում, ինչ-որ 2015-ի փետրվարից հետո նրա խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին; ՀՀԿ-ից հեռանալուց հետո որոշում է կայացվել ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում:

Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գիտեն՝ որտեղ է «թաքցնում» Հովիկ Աբրահամյանը իր հիմնական շահույթները, որոշում է կայացվել սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին