Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանն ասել է, որ իր դաշինքում չեն կարող լինել 4 մարդ. «Հրապարակ»

02 Փետրվար, 2017 08:27
Ծառուկյանն ասել է, որ իր դաշինքում չեն կարող լինել 4 մարդ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս»:

Չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է: Նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանի խոսքը, թե իր դաշինքում չեն կարող լինել 4 մարդ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Հովիկ Աբրահամյանը, այնքան էլ «չի հուզել» Արգամիչին՝ նա համոզված է, որ ինչ-որ փուլում ինքը «պետք» է գալու շատերին, անգամ Սերժ Սարգսյանին, իսկ մինչ այդ հարկավոր է «ապրել մինչ երկուշաբթի»` տակից մոդերացնելով ընդդիմադիրների խաղը:

Ինչ վերաբերում է անկուսակցական որդուն` Արգամին, նա հրաժարական չի տալու Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, արձակուրդ է վերցնելու եւ ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու է, ինչի մասին կհայտարարի մոտ օրերս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին