Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երևանում տնօրենը Toyota Land Cruiser Prado-ով բախվել է գլխավոր մաքսային տեսուչի Hօnda-ին. կան վիրավորներ

12 Հոկտեմբեր, 2015 11:38
Երևանում տնօրենը Toyota Land Cruiser Prado-ով բախվել է գլխավոր մաքսային տեսուչի Hօnda-ին. կան վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 13:00-ի սահմաններում Միկոյան փողոցի թիվ 15 շենքի դիմաց Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ, 31-ամյա Վախթանգ Գրիգորյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 21 MP 222 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևան քաղաքի Մայակ թաղամասի բնակիչ, 50-ամյա Երեմ Մարգարյանի վարած Honda մակնիշի 04 ՍԼ 301 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Մայակ թաաղամասի բնակիչներ, 4-ամյա Սառա Մարգարյանը և 44-ամյա Նունե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Վ. Գրիգորյանն աշխատում է «Տրանս-Լայն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Honda-ի վարորդ Ե. Մարգարյանը՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր մաքսային տեսուչ: 

Ավելին՝ այստեղ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին