Կարևոր իրադարձություններ

Գամբիայի նախկին նախագահը համաձայնել է հեռանալ պաշտոնից եւ երկրից

21 Հունվար, 2017 00:12
Գամբիայի նախկին նախագահը համաձայնել է հեռանալ պաշտոնից եւ երկրից

Գամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեն համաձայնել է հեռանալ պաշտոնից եւ մեկնել երկրից այն բանից հետո, երբ երկիր են մտցվել Սենեգալի զինվորականները։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Գամբիայի ընտրված նախագահ Ադամա Բերոուն։

Սենեգալի զինված ուժերը հատել էին Գամբիայի սահմանը՝ ապահովելու Բերոոուի՝ Գամբիայի նախագահի պաշտոնը ստանձնելը։ Նախկին նախագահ Յահյա Ջամեն հրաժարվել էր ճանաչել անցած տարվա դեկտեմերին կայացած ընտրությունների արդյունքները եւ նախօրեին արտակարգ դրություն էր հայտարարել Գամբիայում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին