Կարևոր իրադարձություններ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը շարունակում է «տափուկ-հանգիստ» պատրաստվել ընտրություններին. «Հրապարակ»

20 Հունվար, 2017 08:56
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը շարունակում է «տափուկ-հանգիստ» պատրաստվել ընտրություններին. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական դաշտը բանակցությունների մեջ է, թե ով ում հետ է գնալու ընտրություններին, ով ում հետ է դաշինք կազմելու, Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը շարունակում է «տափուկ-հանգիստ» պատրաստվել ընտրություններին: ՀՎԿ-ում հիմա աշխատում են նախընտրական ծրագրի վրա, հատկապես շեշտը որոշել են դնել տնտեսական բաղադրիչի վրա: Այդ մասով ծրագրի վրա աշխատում են մի խումբ տնտեսագետներ, որոնց ղեկավարում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Ի դեպ, ըստ այդ տեղեկությունների, Վիլեն Խաչատրյանը նույնպես լինելու է ՀՎԿ նախընտրական ցուցակում: Ցուցակում կլինեն նաեւ փաստաբան Տիգրան Սարգսյանը եւ հրապարակախոս Կարեն Թումանյանը»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին