Կարևոր իրադարձություններ

ՔՊԿ համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը

16 Հունվար, 2017 12:15
ՔՊԿ համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք ՔՊԿ տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասվում է.

«Հունվարի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակ գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը:

Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետեւյալ տեսքն է ստացել.

  1. Նիկոլ Փաշինյան
  2. Սասուն Միքայելյան
  3. Արայիկ Հարությունյան
  4. Ալեն Սիմոնյան
  5. Սուրեն Պապիկյան
  6. Լենա Նազարյան
  7. Արարատ Միրզոյան
  8. Ռոմանոս Պետրոսյան
  9. Նարեկ Բաբայան
  10. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կներկայացվի «Ելք» դաշինքի գործընկերներին: «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը կձեւավորվի «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների համաձայնության՝ կոնսենսուսի միջոցով»:

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով թեմային, գրել է. «Պատիվ ունեմ լինել ՔՊԿ ցուցակի առաջին համարը: Նաեւ հպարտ եմ, որ հավատարիմ ենք կուսակցության հիմնադրման օրվանից հռչակած սկզբունքներին, ըստ որի մեր կուսակցության համամասնական ցուցակը պետք է ձեւավորվի ոչ թե կուսակցական ղեկավարության նեղ շրջանակում, այլ պատվիրակների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին