1I.am -ը նշում է․
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է դատախազ Կ. Ներսիսյանի վարքագիծը (փաստաբանի նկատմամբ հարձակում, վիրավորում), որը նա թույլ է տվել թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ: Այս մասին նշվում է ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հանձնաժողովը ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազ Կ. Ներսիսյանի արարքներին, ինչպես նաև կքննարկվի որպես դատախազ նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը, ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ միաժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ դրսևորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:
Մանրամասն կարդալ այստեղ ՝