Կարևոր իրադարձություններ

Ջերաբլուսի արևմուտքում խոցվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող տանկ

30 Օգոստոս, 2016 22:45
Ջերաբլուսի արևմուտքում խոցվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող տանկ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Ջերաբլուսի արևմուտքում խոցվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող տանկ։ Ընդգծվում է, որ «Եփրատի վահան» գործողության ժամանակ թուրքական տանկին հրթիռ է դիպչել, ինչից այն թեթևակի վնասվել է։

Բացի այդ, թեթև վիրավորվել է 3 զինծառայող։ Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին