Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը նախօրեի երեկոյան է վերադարձել արձակուրդից. «Հրապարակ»

27 Օգոստոս, 2016 08:23
Սերժ Սարգսյանը նախօրեի երեկոյան է վերադարձել արձակուրդից. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը նախօրեի երեկոյան է վերադարձել արձակուրդից, երեկ արդեն ժամը 20-ին ՀՀԿ ԳՄ նիստ է գումարել:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ռիոյի օլիմպիական խաղերից հետո մեկնել էր արձակուրդ, որը, «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով, անցկացրել է Բադեն Բադենում, որը հայտնի առողջարանային քաղաք է Գերմանիայում, զբոսաշրջության կենտրոն, հայտնի է նաեւ իր խաղատներով: Իսկ ՀՀԿ ԳՄ նիստում նախ Սերժ Սարգսյանը պատմել է իր ուղեւորությունների մասին։ Ապա քննարկել են արտաքին քաղաքական հարցեր, Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի նախապատրաստական խնդիրներ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստում խոսվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունից, Հարկային եւ Ընտրական օրենսգրքերի փոփոխություններից, նշել է, որ կուսակցությունը պատրաստվում է քաղաքական բուռն աշնանը։

 

Լրահոս

Դիտել ավելին