ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանից բացի հայկական կամ ղարաբաղյան ծագումով ունեցող այլ մարդիկ էլ են հայտնվելու, որպեսզի հնարավոր չափով նվազեցվի հակառուսական տրամադրությունները: Այսպիսի համոզմունք Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Սամվել Բաբայանը արդեն իսկ հայտարարել էր, որ մեկ ու կես տարի առաջ է նամակ գրել Սերժ Սարգսյանին հնարավոր պատերազմի գործողությունների սկսման կամ վիճակի սրման մասին, այսինքն մեկ ու կես տարի առաջ ունենալով այդ մտահոգությունը կամ վերլուծությունը, թվում էր, թե պետք է առնվազն գոնե դրանից հետո ավելի ակտիվ լիներ Ղարաբաղ այցելելու հարցում: Իհարկե, կարող ենք դա վերագրել նաև, որ երևի պատասխան չսպասելով մտածել է, որ դե եթե ուշադրություն չեն դարձնում, ինքը անելիք չունի: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ արդյոք հիմա ուշադրություն դարձրե՞լ էին, որ հիմա է այց կատարում: Արդյոք հիմա՞ է Սերժ Սարգսյանը ինչ-որ կերպ արձագանքել, որի հիման վրա Սամվել Բաբայանը հնարավոր է գտել ուղղակի այցելել, ներկա լինել Ղարաբաղում, ինչպես ինքն է հայտարարում՝ Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության հարցերով զբաղվելու համար: Սա հարց է, որի պատասխանը ինքը նույնպես պետք է տա »,-ասաց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանն ըդգծեց՝ Սամվել Բաբայանը իր հարցազրույցներից մեկում հայտնում է, որ հարաբերություններ ունի ռուսական ռազմաքաղաքական տարբեր ներկայացուցիչների կամ կառույցների հետ. «Թե որոնք են այդ ռազմաքաղաքական կառույցները, ինքը չի մանրամասնում, բայց ուշագրյալ է այդ ռազմաքաղաքական կառույցների հետ կապ ունեցող անձի այս պահին այցելությունը Ղարաբաղ: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությանը վերաբերվող բազմաթիվ հարցեր ուղղակիորեն կապվում են ռուսական քաղաքականության հետ, այսինքն ՌԴ քաղաքական շրջանակները բավական մտահոգված են Հայաստանում և նաև Ղարաբաղում Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ զարգացող կամ արդեն իսկ ձևավորված, մեղմ ասած, քննադատական մոտեցումներով և այս պարագայում, բնականաբար, առավել քան փորձարկված և առավել արդյունավետ է ոչ թե ռուսական էմիսանտների ուղղակի այցելությունը՝ հանձինս Լավրովի, Բորդյուժայի, այլ հենց հայկական կամ ղարաբաղյան ծագմամբ գործիչների այցելությունը, որոնց միջոցով ավելի հեշտությամբ կարող է Ռուսաստանը ակնկալել, որ հակառուսական տրամադրությունները կարող են նվազեցվել»:
Ըստ Սաքունցի, Սամվել Բաբայանը հակասում է իր տրված գնահատականներին, երբ հայտարարում է, որ ինքը քաղաքականությամբ զբաղվելու միտում չունի. «Քաղաքականությամբ զբաղվել է ոչ միայն անիմջականորեն առաջադրվելով, այլ նաև աջակցելով որևէ քաղաքական ուժի, որի մասին ինքը հայտնել է հենց, այնպես որ այս հակասաությունը մի բանի մասին է խոսում, որ Սամվել Բաբայանը համոզված չէ իր ծրագրերում կամ փորձում է, իհարկե, ապակողմնորոշել, բայց արդեն իրավիճակ է փոխվել: Սամվել Բաբայանի այցից և Հայկ Խանումյանի բռնության փաստից հետո ստեղված պրոցեսների տերը արդեն ոչ Սամվել Բաբայանն է, ոչ էլ Հայկ Խանումյանը, չնայած նրանք կարող են լուրջ դեր ունենալ այդ պրոցեսների էներգիան գործի վերածելու տեսակետից»::
Ըստ իրավապաշտպանի պետք է թույլ չտալ արտաքին միջամտությունը՝ հանձինս ռուսական հատուկ ծառայությունների, որ ստեղծեն ներքին անկառավարելի վիճակ, մյուս կողմից էլ միանշանակ է, որ պետք է իշխանությունը փոխվի, սակայն կարևոր է, որ այդ փոփոխությունները կատարվեն Հայաստանի և Ղարաբաղի քաղաքացիների կողմից, քան ՌԴ-ի՝ հանձինս Պուտինի: