Կարևոր իրադարձություններ

«Ես էլ եմ դեմ այս իշխանությանը մեկ եվրոցենտ անգամ տալ, մեկ է կոռուպցիայի երախն է ընկնելու, անօգուտ փոշիանալու է»

03 Նոյեմբեր, 2016 16:08
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Ես էլ եմ դեմ այս իշխանությանը մեկ եվրոցենտ անգամ տալ, մեկ է կոռուպցիայի երախն է ընկնելու, անօգուտ փոշիանալու է»

Հակաեվրոպականներն այս ինչու են պապանձվել, բա ծպտուն հանեք, "ազգային մաքրության եւ անաղարտության պահպանմամբ" տոգորված Ձեզ պատերով տվեք, բողոքի ցույցեր, պիկետներ կազմակերպեք Բ26-ի ու կառավարության դեմ, պահանջեք հրաժարվեն "արևմտյան գրանտներից", բա երկիրը չի կործանվի 9 մլրդ դրամով:???

Ասեմ, ես էլ եմ դեմ այս իշխանությանը մեկ եվրոցենտ անգամ տալ, մեկ է կոռուպցիայի երախն է ընկնելու, անօգուտ փոշիանալու է:

Այ երբ կընդունեն ՀՀ- որպես իրավական ու ժողովրդավարական պետություն դառնալու համար այնքան անհրաժեշտ մարդու իրավունքների ռազմավարության համարժեք գործողությունների ծրագիրը, արդյունավետ կիրականացնեն` ընդունելով հակախտրականության մասին, ընտանեկան բռնության դեմ, գենդերային հավասարության մասին և այլ օրենքները, արդյունավետ կպայքարեն կոռուպցիայի դեմ, կվերացնեն անպատժելիությունը` նոր կարելի էր մաս առ մաս, ըստ կատարման հատկացնել:

Հակառակ պարագայում, ինչու պետք է օգնեն, միևնույն է մնում եք Եվրասիական աղբամանի մեջ:

Թե կոռուպցիոն լափամանից Ձեր մասնաբաժնի ակնկալիքներն են զսպում Ձեր "ազգային շահերով տառապող Ձեր զգացմունքները":

Կից նյութը՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին