Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլին մտադիր է «ոչնչացնել» Բրեդ Փիթին

29 Սեպտեմբեր, 2016 16:07
Անջելինա Ջոլին մտադիր է «ոչնչացնել» Բրեդ Փիթին

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի  ամուսնալուծության մասին խոսել են բոլորը՝ Բրեդ Փիթից մինչև Դալայ-Լամա։  Եվ միայն  իրադարձության գլխավոր հերոսուհի Անջելինա Ջոլին է  դեռ լռություն պահպանում: Գուցե դա է պատճառը, որ ԶԼՄ-ները ամեն օր անհանգստացնում են աստղային զույգի մտերիմներին, որպեսզի ինչ-որ տեղեկություններ ստանան դերասանուհու մտադրությունների մասին։ Եվ դա անարդյունք չի եղել. աղբյուրները հայտնել են սենսացիոն նորություն։

Ասում են, որ Ջոլին իսկական դավադրություն է հյուսում Բրեդ Փիթի դեմ, որի նպատակն է վարկաբեկել Փիթին, ոչնչացնել նրա հեղինակությունը։
 
Սիրուց ատելություն մեկ քայլ է։ Դեռ 2013 թվականին Անջելինան Բրեդին անվանում էր «հրաշալի հայր», իսկ այսօր մեղադրում է  նրան երեխաների նկատմամաբ դաժան վերաբերմունքի համար։ 
 
«Էնջին հայտարարել է, որ մտադիր է ոչնչացնել նրան։ Եթե Բրեդը խանգարի նրա՝ երեխաներին միանձնյա խնամելու մտադրությանը, Էնջին նրան «կփոշիացնի»», -ասել է աղբյուրը։ 
 

Լրահոս

Դիտել ավելին