Կարևոր իրադարձություններ

Facebook սոցկայքի արժեթղթերի գինը նվազել է

20 Նոյեմբեր, 2016 12:55
Facebook սոցկայքի արժեթղթերի գինը նվազել է

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի արժեթղթերի գինը նվազել է 7.85%-ով՝ ԱՄՆ-ի ֆոնդային բորսայի փակվելուց հետո հասնելով 1 արժեթղթի դիմաց 117.19 դոլարի:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, գնանկումը պայմանավորված է այն ենթադրությամբ, որ ներկայացվելիք ֆինանսական հաշվետվությունում ընկերությունը կարող է արձանագրել գովազդից ստացված եկամտի աճի դանդաղում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Facebook-ի ֆինանսական տնօրեն Դևիդ Վեները հայտարարել էր, որ գովազդից ստացվող եկամտի աճը դանդաղելու հեռանկար ունի:

Բացի այդ, նշվում է, որ ընկերությունը եկող տարի մտադիր է գործարկել մի շարք նորարարություններ, ինչը կհանգեցնի ծախսերի կտրուկ ավելացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին