Կարևոր իրադարձություններ

Հասմիկ Կարապետյանը՝ մայրանալու պլանների, նոր տեսահոլովակի ու ապագա ծրագրերի մասին

11 Հոկտեմբեր, 2015 13:05
Հասմիկ Կարապետյանը՝ մայրանալու պլանների, նոր տեսահոլովակի ու ապագա ծրագրերի մասին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Life.panorama.am-ի հետ այսօրվա զրույցում պատմել է գործնական ծրագրերի, պլաններով ու նաեւ  հայկական շոու բիզնեսի նկատմամբ իր հիասթափությունների մասին:

hasmik_1

-Հասմիկ, երկար ժամանակ է, ինչ տեսահոլովակների, նոր աշխատանքների տեսքով անակնկալ չեք մատուցել Ձեր երկրպագուներին: Հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը:

–   Այո, մի փոքր ուշանում է, այն աշխատանքս, որի վրա արդեն երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ, խոսքը Ավետ Բարսեղյանի եւ իմ հեղինակությամբ «Դու պիտի ապրես» երգի մասին է, որի երաժշտական պրոդյուսինգով զբաղվել է Դեր Հովան. այն արդեն ձայնագրվել եմ, բայց դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանելու ժամանակը դեռ չեմ  գտնում, քանի որ հիմա ավելի շատ զբաղված եմ անձնական կյանքով: Բայց իմ բոլոր երկրպագուներին եւ առհասարակ հանդիսատեսին ուզում եմ տեղեկացնել, որ այս շրջանի իմ՝ տեսահոլովակների տեսքով լուռ աշխատելը դեռ չի նշանակում, որ չեմ ստեղծագոծում կամ մոռացել եմ նրանց մասին, ես մասնակցում եմ բազմաթիվ համերգների, որոնք պարզապես չեն լուսաբանվում, արդյունքում հանդիսականին թվում է, թե այն արտիստները, ովքեր չեն բարձրաձայնում իրենց ամեն համերգի մասին, ուրեմն չեն աշխատում, ինչը, սխալ է:

-Ճի՞շտ հասկացա, այս շրջանում որոշել եք ամբողջովին Ձեզ նվիրել ընտանիքի՞ն:

–   Ոչ թե այդպես եմ որոշել, այլ դա է ճիշտը: Ես դա համարում եմ բնականոն եւ ճիշտ ընթացք: Ես իմ կյանքի շուրջ 20 տարիները նվիրել եմ երգարվեստին, իմ երկրպագուներին, իսկ հիմա ուզում եմ իմ նորակազմ ընտանիքին նվիրվել ամբողջությամբ, նաեւ պլաններ կան կապված մայրանալու հետ, այնպես որ հիմա ճիշտ եմ համարում իմ՝ նման գործունեությունը: Ես պետք է վայելեմ իմ սիրո պտուղը, հիմա առաջնայինը դա եմ համարում, իսկ իմ հանդիսատեսը, վստահ եմ, համաձայն է ինձ հետ եւ շատ լավ է հասկանում:

hasmikk

-Հասմիկ, այսօր Ձեր տարեկից շատ արտիտսների շրջանում մի տեսակ համատարած դժգոհություն կա հայկական երգարվեստի նկատմամբ, դուք էլ կարծես հիասթափվա՞ծ եք:

–   Իհարկե, կա հիասթափություն, ինչը պայմանավորված է համատարած փոփոխությամբ, այսօր ինչ-որ առումով ամեն բան իմաստազրկվել է, անհետաքրքրացել: Երգիչները, ովքեր ցանկանում են քիչ թե շատ որակյալ եւ տարբերվող երաժշտություն եւ տեսահոլովակ ներկյացանել, ահռելի գումարներ են ծախսում, բայց հավատացեք այդ գումարների նույնիսկ կեսը հետ չեն գալիս, որովհետեւ արդեն ռեստորանային երաժշտությունը մտել է հեռուստատեսություն, այսօր անորակը այնքան շատ է, բայց ամենավատն այն է, որ այդ անորակն է այսօր ճաշակ թելադրում: Այսօր նույն հեռուստատեսությունները գումարներ են աշխատում հենց նման անորակ երաժշտությունը եթեր հանելով եւ իրեն երգիչ-երգչուհի կոչող մարդկանցով, արդյուքնում՝ մենք չենք ուզում եւ հոգնել ենք այդքան գումարներ ծախսել եւ պատասխան չունենալ: Այո, մենք սիրով ենք աշխատում, թեկուզ վնասով մեր երկրպագուների համար պատրաստ ենք ամեն բան անել, որովհետեւ նույն իմ հին լսարանը ինձնից ուղղակի պահանջում է նոր երգեր, բայց մենք էլ երկաթից չենք, ինչքան կարող ենք չհիասթափվել:

-Հասմիկ, բայց Ձեր հիասթափությամբ եւ չգործելով տուժում է նոր սերւոնդը, ով հայկական երգարվեստին ծանթոթանում է նորահայտ երգիչ-երգչուհիների շուրթերով, արդյուքնում հնարավորություն չունենալով լսել հին կատարողներին:

–   Այո, այդպես է ստացվում, բայց երբ մենք մի քանի հոգով թեկուզեւ հարցազրույցների տեսքով պնդում էինք՝ հորդորելով, որ ժողովուրդը չպետք է արվեստին թելադրի, այլ հակառակը, ոչ ոք չլսեց: Ես ինքս էլ հարսանիքների ժամանակ կարող եմ պարել ռաբիզ երաժշտության ներքո, բայց դա դարձնել արվեստ, արդեն խիստ սխալ է: Գոյություն ունեն ոճեր եւ որակներ ու չի կարելի այդ ամենը իսկական արվեստի հետ դնել մեկ աստիճանի վրա: Եթե նույն հեռուստաընկերությունները ավելի հաճախ ցույց տան որակյալ երաժշտություն, (հատուկ շեշտեմ, որ ես ինձ նկատի չունեմ, եթե իմ երաժշտությունն էլ են նրանք անորակ համարում, թող իմն էլ ցույց չտան), ապա այդպես իրական արվեստը չի կորչի: Եթե եկող սերունդը լսի որակյալը, արդյուքնում չի ճաշակազրկվի:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2015/10/...
 

Լրահոս

Դիտել ավելին