Կարևոր իրադարձություններ

Հայաստանի U19 հավաքականը պարտվեց Սերբիային

11 Հոկտեմբեր, 2015 12:33
Հայաստանի U19 հավաքականը պարտվեց Սերբիային

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի «Կալեվի Կեսկստադիոն» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի երկրորդ տուրի Հայաստան-Սերբիա հանդիպումը: Սերբիայի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով:

21`Իվան Սապոնջիչ (0:1)

44`Իվան Սապոնջիչ (0:2)

56`Միլան Սենիչ (0:3)

62` Լուկա Յովիչ (0:4)

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Մարկ Գրիգորյան 2. Հակոբ Համբարձումյան 3. Արմեն Միքայելյան 4. Աղավարդ Պետրոսյան 5. Հակոբ Հակոբյան (ա) 6. Գոռ Աղբալյան 7. Հայկ Գալստյան 10. Դավիթ Մարտիրոսյան 14. Արթուր Նադիրյան 16. Վարդան Սաֆարյան 18. Ստեփան Հարությունյան

Պահեստայիններ՝ 1. Սուրեն Ալոյան 8. Էդգար Մովսիսյան 9. Էմիլ Եղիազարյան 11. Հովհաննես Իլանգյոզյան 13. Արամ Կարապետյան 15. Գրիգորի Էմեքսուզյան 17. Մհեր Սաֆարյան

Գլխավոր մարզիչ՝ Մարկ Լելևր

Վերջին տուրում՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը կմրցի Էստոնիայի հավաքականի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին