Կարևոր իրադարձություններ

Երեւանն այսօր նշում է իր 2797-ամյակը՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով

11 Հոկտեմբեր, 2015 12:05
Երեւանն այսօր նշում է իր 2797-ամյակը՝ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով

Երեւանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին նշում է իր հիմնադրման 2797-ամյակը, որն այս տարի կանցնի «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրի ներքո: Այս տարի ինչպես նախորդ տարիներին, միջոցառումների շրջանակում ներառված են սոցիալական ուղղվածության մի շարք նպատակային ծրագրեր։

«Էրեբունի-Երեւան-2797» տոնակատարությունների համար Երեւանի ավագանին հատկացրել է 130 մլն դրամ, շուրջ 30 մլն դրամ էլ նվիրաբերել են տարբեր անձինք։

Նշենք, որ «Էրեբունի-Երեւան» տոնը կոչվում է նաեւ «Երեւանի տոն», «Երեւանի օր». 1983 թ-ից դարձել է ավանդական (չի նշվել միայն 1991–98 թթ-ին):

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության համար 1968 թ-ին հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը (խոսքը՝ Պարույր Սեւակի, երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի), որը հետագայում դարձել է քաղաքի օրհներգը: Այդ երգն առաջին անգամ կատարվել է 2750 հոգուց բաղկացած երգչախմբով` Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ: 

Առաջին տոնակատարության ժամանակ  Հանրապետության հրապարակի մերձակա զբոսայգում բացվել է նաեւ 2750 ցայտաղբյուրներից բաղկացած շատրվանների համալիրը:

Քաղաքի տոնը սովորաբար նշվում է հոկտեմբերի 10–11-ին:

2008 թ-ին մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 2790-ամյակը:

 

Լրահոս

Դիտել ավելին