Կարևոր իրադարձություններ

Ինչպես պետությանը, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին սիրիահայերի ճակատագիրը քիչ է հետաքրքրում

19 Հոկտեմբեր, 2016 12:31
Ինչպես պետությանը, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին սիրիահայերի ճակատագիրը քիչ է հետաքրքրում

Մեր պետությունը տապալվել է սիրիահայրին փրկելու գործում։ 
Նախ շատ բան չեն կարող պահանջել մեկ այլ երկրում ապրող մեր հայրենակիցները մի պետությունից, որը աղքատության է մատնել Հայաստանում բնակվող իր հայրենակիցների մեծ մասին։ Միևնույն ժամանակ պետք է նշել նաև, որ Սփյուռքն էլ առանձնապես գործուն ազդեցություն չունեցավ այս գործընթացի վրա։ 
2010 թվականից Սիրիայում սկսված այս արդեն 7 տարի ձգվող մղձավանջը ցույց տվեց, որ իրականում «Հայաստան—Սփյուռք—Արցախ եռամիասնություն», կամ «համայան աշխարհի հայեր», «ուս ուսի», «մեջք մեջքի» և պաթոսախառը ապուշ բառակապակցություններն այս տարիների ընթացքում ոչ թե մեր ազգային առանձնահատկությունն են արտահայտում, այլ շատ հստակ շահադիտական նկրտումներ են ունեցել։ 
Օրինակ, երբ կարդում եմ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստի՝որդու ծննդյան օրվա համար ծախսած միլիոնները, երբ միևնույն պահին տասնյակ հալեպահայեր են զոհվում, հասկանում եմ, որ այս «միասնական հայության» թեզը ամենակեղծ բանն է, որը գոյություն է ունեցել ամբողջ աշխարհում։

 

Լրահոս

Դիտել ավելին