Հայազգի դերասան Անդրեյ Գայդուլյանի առողջական վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնում է Wday.ru-ն:
Այս ամառ դերասանի մոտ կոկորդի չարորակ ուռուցք էին հայտնաբերել: Սկզբում դերասանը բուժման կուրսեր անցավ Ռուսաստանում, իսկ այժմ Գերմանիայում է: Իր կնոջ` Դիանայի հետ բնակվում է վարձակալած բնակարանում:
Օրերս Դիանան իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել և գրել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է: