Կարևոր իրադարձություններ

Երբ օդանավակայանում տեսա Ռոբերտ Աբաջյանի հորը, հուզվեցի (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2016 16:55
Երբ օդանավակայանում տեսա Ռոբերտ Աբաջյանի հորը, հուզվեցի (տեսանյութ)

«Երբ օդանավակայանում տեսա Ռոբերտ Աբաջյանի հորը, հուզվեցի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա նշեց, որ օդանավակայանում պահը հարմար չի եղել Ռոբերտ Աբաջյանի հոր հետ զրուցելու համար, բայց առաջիկայում պատրաստվում է անպայման հանդիպել նրան ու ծանոթանալ:

«Ռոբերտ Աբաջյանի նկարը փակցրել էի իմ մարզաշապիկին, որ ամբողջ աշխարհին ցույց տամ մեր հերոսներին: Ես ցանկանում եմ, որ մեր հերոսները չմոռացվեն»,-ասաց Արթուրը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ ամեն օր Միջազգային օլիմպիական կոմիտեն ժողովներ է անցկացնում, ու օրվա ընթացքում կատարվածի մասին խոսվում է այդտեղ, և ըստ նրա՝ ժողովի ժամանակ ներկայացվել է, որ Արթուրը տեղյակ չի եղել նման մարզաշապիկով ներկայանալու արգելքի մասին. «Միջազգային օլիմպիական կոմիտեն, հասկանալով այդ ամենը, ոչ մի պատժամիջոց չկիրառեց։ Արթուրը, հարգելով մեր հերոսին, հագել էր այդ մարզաշապիկը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին