Կարևոր իրադարձություններ

Ուիլ Սմիթի երեխաները՝ նորաձևության ամսագրի արտասովոր ֆոտոշարքում

04 Սեպտեմբեր, 2016 18:16
Ուիլ Սմիթի երեխաները՝ նորաձևության ամսագրի արտասովոր ֆոտոշարքում

Lady.obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ հայտնի դերասան Ուիլ Սմիթի երեխաները՝ Ուիլոու դուստրն ու Ջեյդեն որդին, նկարահանվել են նորաձևության ամսագրի արտասովոր ֆոտոշարքում: Նրանք դարձել են Interview-ի սեպտեմբերյան համարի գլխավոր հերոսները:

Երեխաներին նկարել է ֆեշըն-լուսանկարիչ Սթիվեն Քլյայնը: Նրանք ներկայացել են Burberry, Rick Owens, Sacai և այլ բրենդների մինիմալիստական կերպարներում: Չնայած 3 տարվա տարբերությանը՝ երեխաները կարծես երկվորյակ լինեն:

Հատկանշական է, որ Ուիլոուից և Ջեյդենից հարցազրույց է վերցրել Ֆարել Ուիլյամսը, ում նրանք պատմել են իրենց դաստիարակության վրա ծնողների ազդեցության մասին:

«Մեր ծնողները երբեք իրենց պատվանդանին չեն դրել և միշտ ջանացել են լավը լինել: Նրանք միշտ լսել են իմաստուն մարդկանց և փոխադարձաբար պատասխանել բոլոր նրանց, ովքեր իրենց օգնել են»,- նշել են նրանք:

Дети Уилла Смита

Дети Уилла Смита

Дети Уилла Смита

Дети Уилла Смита

Дети Уилла Смита

Дети Уилла Смита

Дети Уилла Смита

Дети Уилла Смита

 

Լրահոս

Դիտել ավելին