Կարևոր իրադարձություններ

Ուժային գերատեսչությունների շները կմրցեն (տեսանյութ)

01 Սեպտեմբեր, 2016 10:32
Ուժային գերատեսչությունների շները կմրցեն (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ուժային գերատեսչություններին պատկանող շները հնարավորություն կունենան ուժերը փորձել սեպտեմբերի 18-ին «Միկա» մարզադաշտում կայանալիք՝ Հայաստանում առաջին խոշորագույն սպորտային միջոցառմանը:

Ցուցահանդես-մրցույթն իրականացվելու է Հայաստանի կինոլոգիական միության ջանքերով: Նմանօրինակ սպորտային և ժամանցային միջոցառումներ միությունն իրականացնում է շուրջ 2 տասնամյակ, սակայն այս մեկն առանձնանում է նաև նրանով, որ մրցույթում ուժերը կփորձեն նաև Հայաստանի սահմանապահ զորքերում իրենց ծառայությունն իրականացնող շները:

Սպորտային միջոցառման ավարտին հաղթողները Կինոլոգիական միության կողմից կստանան իրենց մրցանակները, սակայն շների փոխարեն դրանք նախատեսված կլինեն նրանց վարժեցնողների համար:

 

Մանրամասները՝ A1plus.am - Ի  տեսանյութում

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին