Կարևոր իրադարձություններ

Գառնի գյուղում հարեւանը ծառի ճյուղով ու քարով ծեծել է 76-ամյա կնոջը

09 Հոկտեմբեր, 2015 14:56
Գառնի գյուղում հարեւանը ծառի ճյուղով ու քարով ծեծել է 76-ամյա կնոջը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի եւ մեջքի ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 76-ամյա Ջեսիկա Մ.-ն եւ հայտնել, որ հարեւանը ծեծել է իրեն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գառնի գյուղի «Ալի-Բուլաղ» կոչվող տարածքում գտնվող, Ջեսիկա Մ.-ին պատկանող այգում, անհիմն վիճաբանության ժամանակ, 47-ամյա Արտաշես Ա.-ն ծառի չորացած ճյուղով եւ քարով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին` քթի ու թիկունքի մասերում պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 18.30-ին, Արտաշես Ա.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին