Վթարված ինքնաթիռի վայրում ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, որն աշխատում է «Metrojet» բրենդի անվան տակ, գտել է ինքնաթիռի ինքաձայնագրիչը։ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կցել է գտնված «սև արկղը» գործի նյութերին։
Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով «Reuters»-ին և եգիպտական ազգային հեռուստաալիքներին։
Եգիպտական դատախազությունը իր համաձայնությունն է հայտնել, որպեզի ռուսական կողմը մասնակցի աղետի հետաքննությանը։ Սինայի դատախազությունը հայտնել է, որ կհարցաքննի այն դիսպեչերներին, որոնք «վարել են» ինքնաթիռը։
Հաղորդվում է նաև, որ Քաղաքացիական ավիացիայի նախարարության թիմը կվերլուծի ինքնաձայնագրիչի պարունակությունը։