Կարևոր իրադարձություններ

Կիտրոնը՝ ի նպաստ գեղեցկության

31 Հոկտեմբեր, 2015 00:00
Կիտրոնը՝ ի նպաստ գեղեցկության

Կիտրոնն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օգտագործվում են կոսմետոլոգիայում։ Ընդ որում՝ կիտրոնի միջոցով մաշկի խնամքը կարելի է կազմակերպել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև տնային միջոցներով։

1. Որպեսզի նվազեցնեք դեմքի սև կետիկները, բավական է օրը մի քանի անգամ մաշկի խնդրահարույց հատվածները շփեք կիտրոնի բարակ կտորով։ Նույնը կարելի է անել ամռանը, երբ մաշկն առավել փայլուն է դառնում և քրտնում է։

2. Դեմքի չոր մաշկի սնուցման, ինչպես նաև դրա երիտասարդացման ու մաքրման համար պատրաստեք հետևյալ հեղուկը։ Վերցրեք 120-140 մլ սերուցք և ավելացրեք ձվի հարած դեղնուցի ու մեկ թեյի գդալ մեղի խառնուրդ։ Ստացված զանգվածին ավելացրեք մեկ-երկու ճաշի գդալ օղի և մեկ գդալ քամած կիտրոնի հյութ։

3. Կիտրոնը թույլ կտա թարմացնել և բարձրացնել նորմալ և յուղոտ մաշկի կենսունակությունը։ Համապատասխան հեղուկի պատրաստման համար կպահանջվի մեկ կիտրոն, կես բաժակ օղի, մեկ գդալ գլիցերին։ Կիտրոնն անհրաժեշտ է ամբողջությամբ անցկացնել քերիչով, վրան լցնել նշաված քանակությամբ օղին և մութ տեղում թրմել 5 օրից մինչև մեկ շաբաթ։ Այս ժամկետի ավարտից հետո ավելացնել մեկ գդալ գլիցերին՝ նախապես քամելով թուրմը։

4. Խնդրահարույց ծակոտիներով և յուղոտ մաշկի համար կիտրոնով թրմած օղին բացեք նույն քանակությամբ ջրով և սառեցրեք սառույցի կաղապարների մեջ։ Սառցե քառակուսիներով դեմքը շփեք օրական մի քանի անգամ։

600x580

5. Որպեսզի սպիտակեցնեք պեպենները և դրանք աննկատ դարձնեք, կիտրոնի հյութը բացեք նույն քանակությամբ եռացրած ջրով և ստացված խառնուրդով մաշկը շփեք առավոտյան և երեկոյան՝ քնից առաջ։

6. Կիտրոնն օգնում է հարթեցնել կնճիռները, մաշկը դարձնում է ավելի նուրբ։ Համապատասխան դիմակի պատրաստման համար վերցրեք մեկական ճաշի գդալ բրնձի ալյուր, գազարի հյութ, լիմոնի հյութ և մածուն։ Խառնեք բոլոր բաղադրիչները և շաբաթը մի քանի անգամ քսեք դեմքին։ Շոշոփելի արդյունքն արդեն նկատվում է 15-20 անգամ կիրառելուց հետո։

7. Այս բաղադրատոմսը չափազանց չոր մաշկի համար է։ Կիրտրոնն ամբողջությամբ անցկացրեք քերիչով, վրան լցրեք 100 մլ սպիրտ, ստացված խառնորդը մարլյայով քամեք։ Ստացվածին խառնեք ձվի հարած սպիտակուց, մեկ բաժակ թթվասեր և մեկ թեյի գդալ գլիցերին։ Ստացված դիմակը դեմքին քսելով պահեք 15-20 րոպե։ Այնուհետև այն հեռացրեք բամբակե բարձիկով։

Աղբյուր` LADYNEWS.am

 

Լրահոս

Դիտել ավելին